ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հայաստանը և Իրանը սերտացնում են համագործակցությունը առողջապահության ոլորտում

Հայաստանը և Իրանը սերտացնում են համագործակցությունը առողջապահության ոլորտում
15.12.2015 | 20:15

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում այցելել է «Նոոր» (Noor) ակնաբուժական համալիր, «Իմամ Խոմեյնի» հիվանդանոց, ինչպես նաև պատվաստանյութերի գործարան ծանոթացել բժշկական կազմակերպությունների հնարավորություններին: Պատվիրակները ներկայացրել նաև մեր երկրի առողջապահական ծրագրերը, հանգամանալից քննարկել են Հայաստանի և Իրանի միջև առողջապահության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները: Պատվիրակության անդամներն այցելել են նաև դեղերի արտադրամաս: Հանդիպել են Իրանի Սննդի ու դեղերի կազմակերպության (ՍԴԿ) ղեկավարի, ինչպես նաև ՍԴԿ ղեկավար անձնակազմի հետ:

Այցի շրջանակում երկու երկրի նախարարները ստորագրել են «Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր, որը կնպաստի Հայաստանի և Իրանի առողջապահության նախարարությունների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես բնակչության առողջության բարելավմանը:
Արմեն Մուրադյանը հանդիպում է ունեցել նաև իրանահայ անվանի բժիշկների հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել փորձի փոխանակման նպատակով այցելել Հայաստան:
Նշենք, որ Իրան երկօրյա այցը Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիի հրավերով է:

Դիտվել է՝ 1614

Մեկնաբանություններ